Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ներառել է Արցախի ճանաչումը իր քաղաքական պլատֆորմի ծրագրում: Կուսակցությունը, որը հաստատել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը, դարձավ առաջին ոչ հայկական քաղաքական կուսակցություններից մեկն աշխարհում, որը Արցախի հարցում հանդես է եկել «սկզբունքային դիրքորոշմամբ», հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը նաեւ կոչ է կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության [Արցախ] անկախությունը եւ ամրապնդել Ավստրալիայի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա ժողովրդի հարաբերությունները:

Ավստրալիայի հայերը շնորհակալություն են հայտնել կուսակցությանը եւ պատգամավորության թեկնածու Ջյուսթեն Ալիկին Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչման համար:

Ներկայիս դաշնային խորհրդարանի Վերին պալատոււմ Ավստրալիայի կանաչներին ներկայացնում է 9 սենատոր եւ մեկ պատգամավոր՝ Ներկայացուցիչների պալատում:




Լրահոս