Կառավարությունը մերժեց «Ելք»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Այն ներկայացրել էր ԱԺ «Ելք» խմբակցությունը: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ նույն օրենքն արդեն իսկ կառավարությունը մեկ անգամ ստացել է՝ 2017 թվականի օգոստոսին, տարբերությունը միայն օրենքի հիմնավորման փոփոխությունն է:

«Եթե նախկինում պատգամավորներն ասում էին, որ օրենքի կարգավորման անհրաժեշտությունը նպատակ ունի կանխարգելելու Զինված ուժերի սպայական կազմի գործունեությունը, ապա այս նախագծում ուղղակի կապվում է նոր ընդունված երկու օրենքների հետ՝ Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի ու Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության օրենքների հետ»,- նշեց նախարարը, ասելով, որ իրենց համար մի փոքր անհասկանալի է «Ելք»ի քայլը: «Այնուամենայնիվ, մենք կրկնում ենք այն տեսակետը, որը նախկինում ենք ներկայացրել. նախագծով առաջարկում են համատարած բոլորին տրամադրել գույքահարկի արտոնություն, ընդ որում՝ ոչ միայն սեփական օգտագործման, այլ նաև հանրային նշանակության գույքերի նկատմամբ, ինչը ճիշտ չէ», – հավելեց նա:




Լրահոս