![](https://armlur.am/wp-content/uploads/2018/03/07f69b5c4ddc991ba0073fec2cc667bf_1440x.thumb_.jpg)
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից հետո 70-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները պարզում են նրանց գտնվելու վայրը: Ենթադրվում է, որ մարդիկ գտնվում են շենքի ներսում: Կորածների թվում են 19 երեխա, որոնց որոնում են հարազատները:
Հիշեցնենք, որ հրդեհն առևտրի կենտրոնում բռնկվել է մարտի 25-ի ցերեկը: Նախնական տվյալներով՝ 35-ից ավելի մարդ է մահացել: