«Ելք»-ի երկու պատգամավոր Գարեգին Չուգասզյանի համար երաշխավորություն են ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արարատ Միրզոյանը: Պատգամավորները երեշխավորել են, որ Գարեգին Չուգասզյանը, գտնվելով ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց` քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների փոխգործակցության և համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Աթենքի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը։

57-ամյա Չուգասզյանը 2016 թվականի հուլիսիսց հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։




Լրահոս