Դատական համակարգում վրդովված են դատավորի թեկնածուի ընտրության գործընթացից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դատական համակարգում վրդովված են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացից: Թեկնածուներին ընտրող դատավորների ընդհանուր 2-րդ ժողովին 240 դատավորից հազիվ 80 հոգի է ներկայացել: Դատավորներն այս ամենը կրկես են համարում եւ վրդովված են։ «Մենք էլ, իրենք էլ գիտենք, որ ինչ թեկնածու էլ ուղարկեն ԱԺ, չի ընտրվելու, քաղաքական որոշում է պետք, հավատացեք՝ ոչ մի նորմալ, կենսագրություն, փորձ ունեցող դատավորի դուր չի գա, որ կենսագրությունում գրվի, որ ընտրվել է թեկնածու, սակայն ԱԺ-ում չի անցել»,- ասաց մեր զրուցակիցը՝ վրդովված, որ ԱԺ-ում իրենց կոլեգաներին կոռուպցիայից, պատվերից հարցեր են տալիս «ամենաազնիվները»՝ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ այս պահին ՍԴ-ում 2 տեղ կա թափուր: ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում չի հաստատել ՀՀ նախագահի թեկնածու Էմիլ Բաբայանին: Ապա դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին, այնուհետեւ դատավորների ժողովն առաջարկեց Արման Դիլանյանին, ում թեկնածությունը կքննարկեն սեպտեմբերի 10-ին գումարվելիք ԱԺ առաջին նիստում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս