ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով ծառայության երկու աշխատակից կրտսեր խմբից փոխադրվեցին միջին խումբ, իսկ երկու նոր ծառայող համալրեցին ծառայության շարքերը: Բոլորին շնորհվեց արդարադատության լեյտենանտի կոչում:
Ծառայության պետը շնորհավորեց նորանշանակ լեյտենանտներին և կոչ արեց անձնական պատասխանատվությամբ կատարել ի պաշտոնե իրենց վերապահված գործառույթային պարտականությունները, ծառայել նվիրումով՝ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի պատիվը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին