«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի առաջնության 11-րդ տուրի` «Բորնմութի» հետ արտագնա խաղից առաջ հայտնել է, որ թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն հանդիպումը բաց է թողնում վնասվածքի պատճառով.
«Երեկ կայացած մարզման ընթացքում Լուկակուն անհանգստություն զգաց ու մոտ օրերս պետք է բուժզննման ենթարկվի:
Այս պատճառով նա բաց կթողնի խաղը, իսկ Ալեքսիսը կլինի մեկնարկային կազմում»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում ՄՅՈւ-ի մամուլի քարտուղարությունը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն 4 գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 10 խաղում:
«Բորնմութ»-«Մանչեսթեր Յունայթեդը» խաղում թիմերն ընդմիջման են գնացել ոչ-ոքի` 1:1 հաշվի պայմաններում: