Ովքեր են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թեկնածուները և ինչ ճանապարհ են անցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին խորհրդարանին է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երկու անդամների թեկնածուների` Էդգար Ճաղարյանին ու Կարեն Սեդրակյանին:

Ընդ որում, թեկնածուների ընտրությունն ընդգրկվել է հունիսի 20-ին մեկնարկած արտահերթ նիստի օրակարգ, եւ առաջիկա օրերին կքննարկվի նաեւ այդ հարցը: Մինչ այդ երկու թեկնածուներն էլ արդեն սկսել են հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ: Երեկ, օրինակ, երկուսն էլ առանձին-առանձին հանդիպել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ, չնայած ոչ բոլորն են ներկա եղել հանդիպմանը: Առաջիկա օրերին նրանք կհանդիպեն նաեւ խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ:

Նշենք, որ Կարեն Սեդրակյանը մինչ այս բարձր պաշտոններ է զբաղեցրել տարբեր գերատեսչություններում, իսկ հեղափոխությունից հետո` 2018-2019 թվականներին, եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդականը, իսկ մինչ այդ էլ` 2012-2018 թվականներին, եղել է ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ:

Էդգար Ճաղարյանը եւս տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախկինում, այդ թվում եղել է ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության 1-ին բաժնի առաջատար մասնագետ, իսկ, ահա, հեղափոխությունից հետո` մինչեւ այժմ, աշխատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում` որպես ղեկավարի տեղակալ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս