ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի զարգացման ծրագիրը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի լրամշակման մասին» Երեւանի ավագանու որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագծի ձեւաչափը ներկայացվել է ավագանու խմբակցություններին, որոնց կողմից դիտողություններ եւ առաջարկություններ չեն ստացվել: Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի զարգացման հնգամյա ծրագրի առանձին ոլորտ կհանդիսանա «Խելացի Երեւան» ծրագիրը, որով կկարեւորվի կառավարման օպտիմալացումն ու ծառայությունների որակի բարելավումը։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է լավացնել մայրաքաղաքի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքները: Երեւանի զարգացման ծրագրի գերակայություններից վերելակային տնտեսության ամբողջական արդիականացումն է։ Կարճ ասած, քաղաքապետարանը կոչ է անում շահագրգիռ անձանց Երեւանի պաշտոնական համացանցային կայքում եւ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ մինչեւ նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները։

Հանրային քննարկումները տեղի կունենան նոյեմբերի 27-ին։




Լրահոս