Դեկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, հասարակական գործիչ Կորյուն Գրիգորյանը:
Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության առաջին փոխվարչապետ, «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը:
Թեման՝ «Շուշի» հիմնադրամը հայերենով լույս է ընծայել «Մուհամադ մարգարեի վեց ուխտը իր ժամանակի քրիստոնյաների հետ» գիրքը: Մարգարեի՝ մահմեդականներին հասցեագրած պատվիրանների առիթով արձակագիր, հրապարակախոս, Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության առաջին փոխվարչապետ Բակուր Կարապետյանը Բաց նամակ է հասցեագրել Թուրքիայի նախագահ Էրդողանին:
***
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը:
ԹԵՄԱ՝ նախատոնական թանկացումներ. 2020 թ. հունվարին, կապված ԵԱՏՄ կանոնակարգերի հետ, սպասվում է գնաճ շուրջ 700 անուն ապրանքի մասով. 2019թ. տնտեսական տարվա ամփոփում։
***
Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին ՊԵԿ վարչական շենքում (Խորենացի 7 հասցեում, հարկային մուտքից, խնդրում ենք ներկայանալ ժամը 10.15-ից) նախատեսվում է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Թեմա՝ «2019 թվականի ընթացքում իրավական ոլորտում իրականացված աշխատանքները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքները»:
Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Շնորհակալություն: