![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/image_750x_5e4a26697d143.jpg)
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը սոցցանցի իր էջում ուրախությունն է կիսում․
«Հալեպի անվտանգության խորհրդի նիստում հայտարարվեց Հալեպ քաղաքի եվ նրա արվարձանների ամբողջական ազատագրման մասին։ Ահաբեկչական խմբավորումները, առանց դիմադրության, կառավարական զորքերին են հանձնել Հալեպի հյուսիս֊արևմուտքում գտնվող Քաֆր Համրա, Հայյան, Անադան, Հրեյթան և Լերամուն շրջանները։
Հարգանքով՝ Արկադի Տոնոյան
Հ.Գ.Շնորհավորում եմ ժամանակին հայկական սփյուռքի ամենածաղկուն համայնքներից մեկի ներկայացուցիչներին և Հալեպի բոլոր բնակիչներին»: