Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօր սահմանադրական կարգի տապալման գործով հերթական նիստը։ Դատավոր Աննա Դանիբեկյանի հայտնել է, որ Իզմիրլյան ԲԿ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է եւ չի կարող մասնակցել այդ նիստին: Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը չի կարող անցկացվել՝ այն հետաձգվել է: Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 13-ին:




Լրահոս