ՊԻՏԻ ՊԱՏԺՎԵՆ Սեպ 10,2011 00:00 ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համամիտ չէ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցողների գնահատականի հետ, որ մարտի 1-ի էջը փակված է: Տիկին Փոստանջյանը նշեց, որ ցավում է համազեկուցողների կողմից նման գնահատականներ լսելու համար: «Քանի դեռ այդ ողբերգության իրական մեղավորները չեն պատժվել, քանի դեռ 10 սպանությունն իրականացնողները պատասխանատվության չեն ենթարկվել, ապա …
ՓՈՐՓՐՈՒՄ ԵՆ Սեպ 10,2011 00:00 «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զբաղվում է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանով: Քանի որ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանի հարցով արդեն հաջողություն արձանագրվել է, նա բանտում է, ոչ այդքան բարձրաստիճան ԱԱԾ աշխատակիցները հակված են կարծելու, որ Սարգսյանին եւս «կտապալեն»: Տեսնենք, թե ինչ հետեւանքներ կունենա երկու ուժային կառույցների միջեւ սկսված ստվերային հակամարտության …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 10,2011 00:00 ԼԱՎ ԳՈՐԾԻ ԷՐԸստ ՊԵԿ տվյալների` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ամենաբարձր վարձատրվող նախարարների թվում 5-րդն է. նրա անձնական եկամուտը կազմում է 13.818.454 դրամ եւ 5000 ԱՄՆ դոլար: Այդ կապակցությամբ նախարարը Slaq.am-ին պարզաբանել է, որ այդ եկամուտները նա ստացել է, երբ աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերությունում: Նախարարի հավաստմամբ, եթե մենք այդ գումարը` 13.818.454 դրամը, բաժանենք իր …
ՀՈՒԺԿՈՒ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ Սեպ 10,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսն ազդարարեց պայքարի նոր փուլի մասին: Երեկվա հանրահավաքից պարզ դարձավ, որ առաջիկա ամիսներին Կոնգրեսը պատրաստվում է առավելագույնս մոբիլիզացնել հասարակությանը՝ այդպես պարտադրելով իշխանություններին հրաժարական տալ: Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց պատրաստվել սահմանադրական հեղափոխության: «Թավշյա հեղափոխությունն ունի իրականություն դառնալու իր հստակ ալգորիթմը. այն է` 500 հազար քաղաքացի Ազատության հրապարակում եւ 24 …
ՍԱԴԻՍՏ ԲԺԻՇԿԸ Սեպ 10,2011 00:00 Երեկ հրապարակվեց օգոստոսի 26-ին Ղարաբաղի N զորամասում սպանված ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանին ծեծած բժշկի անունը. նա բուժծառայության պետ Վարդգես Պողոսյանն է: Վերջինս, Աղասիին բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն, դաժանաբար ծեծել էր` ասելով, թե Աղասի Աբրահամյանը «սաչոկություն» է անում: Ըստ ՊՆ քննչական վարչության տարածած հաղորդագրության` բուժծառայության պետ Վարդգես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով` …
ԱՆԺԵԼԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է Սեպ 10,2011 00:00 Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ»-ը, մոտ մեկ ամիս է, ինչ Անժելա Սարգսյանի ընտանիքը տեղափոխվել է իրենց վարձակալած բնակարանից: Տիկինը, որը պատասխանեց «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգին, ասաց, թե «չգիտեմ` Անժելա Սարգսյան, թե ով, բայց մեկ ամիս է` մենք ենք այստեղ ապրում»: Փաստորեն, հասարակական ճնշման ներքո դերասանուհին փոխեց նաեւ ապրելավայրը:
ՉԵՆ ԾԵԾԵԼ Սեպ 10,2011 00:00 Երեկ լուրեր էին տարածվել, թե Սլովակիայում ծեծի են ենթարկվել այս երկրի հավաքականին 0:4 հաշվով հաղթած մեր ֆուտբոլիստները եւ որ նրանցից մեկը ծնոտի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը հերքեց լուրը` ասելով, որ նման բան չկա: Եւ մեր ֆուտբոլիստներն էլ արդեն վերադարձել են` ողջ-առողջ:
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ Սեպ 10,2011 00:00 ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը որեւէ մեկնաբանություն չունի «Վիկիլիքս» կայքում հրապարակվածի կապակցությամբ այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի կողմից 2008-ին ճնշումներ են իրականացվել ՍԴ անդամների վրա: «Առանց մեկնաբանության»` ահա այս երկու բառերը «Ժողովուրդ»-ին փոխանցեց Վալերի Պողոսյանն իր օգնական Գառնիկ Աթանեսյանի միջոցով:
ԿԱՐՁԱԳԱՆՔԻ Սեպ 10,2011 00:00 Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ նախարար Հրայր Թովմասյանը կուսումնասիրի եւ առաջիկայում կարձագանքի «Հրապարակ» օրաթերթի տեղակատվության ազատության վրա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների վարչական շրջանի առաջին իրավասության դատարանի կայացրած աննախադեպ որոշման վերաբերյալ տպագրված բաց նամակին: Նշենք, որ այն տարածվել էր Տեղեկատվական ազատության կենտրոնի նախագահ Մեսրոպ Հարությունյանի կողմից: «Նախարարը ոչ մի հրապարակում անարձագանք չի …
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ ՄՆԱՑ ՓԵՍԱՅԻՆ Սեպ 10,2011 00:00 Երեկ հրաժարական է ներկայացրել նախագահականի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Իսկ երեկոյան արդեն ՀՀԿ-ում գործադիր կոմիտեի ու խորհրդի նիստ է հրավիրվել, որին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Գործկոմի նիստը տեւել է մոտ կես ժամ: «Ժողովուրդ»-ի աղբյուրների համաձայն` Սերժ Սարգսյանը տեղեկացրել է Կարապետյանի հրաժարականի մասին՝ նշելով, որ նա իրեն այլ դաշտում էր տեսնում: «Հավատացե՛ք՝ իսկապես պրոբլեմ չկա»,-ասել …
11 Հունվար 14:18 Արտաքին հետախուզության ծառայության աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կստանան
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից