ՃՆՇՈՒՄ Է Օգո 03,2012 00:00 «Ժողովուրդ»-ի խմբագրությունը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից օրեր առաջ ահազանգ է ստացել: Մարդիկ դժգոհում էին «Բիլայն»-ի Նոյեմբերյանի տարածքային ցանցի պետից՝ Ռազմիկ Եսայանից: Նա, լինելով ՀՀԿ-ի հավատարիմը, մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ադմինիստրատիվ ճնշումներ է գործադրել իր աշխատակիցների նկատմամբ՝ նրանց ստիպելով քվեարկել հօգուտ ԲՀԿ-ի: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ռ. Եսայանից, որն ասաց. «Նման բան չկա: Սխալ ինֆորմացիա …
ԵՐԲ ԵՐՋԱՆԻԿ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Օգո 03,2012 00:00 Կառավարության երեկվա նիստում նախարարների ելույթների ընթացքում հետաքրքիր դեպքեր գրանցվեցին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, բարձր տրամադրությամբ եւ ժպիտը դեմքին, փորձում էր ամեն ինչ «կոծկել»:Նախ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց բնակչության ծերացման հետեւանքներից բխող հիմնախնդիրների լուծման ռազմավարությունը: Սակայն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, թե այդ ռազմավարությամբ նախատեսվում է …
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՏՎԱԾ ԿԵՂՏՈՏ ԼՎԱՑՔԻ ՊԵՍ Օգո 03,2012 00:00 Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը:-Ինչո՞վ է տարբերվում 2012թ. ձեւավորված խորհրդարանը նախորդից, որպես նախկին պատգամավոր` որակական ինչ-որ տարբերություն տեսնո՞ւմ եք:-Խորհրդարանի որակի մասին խոսելիս նախ պետք է հիշել ու գնահատել, թե ինչպիսի ընտրությունների արդյունքում ձեւավորվեց այն: Տարբերությունը նախ քաղաքական տարբեր ուժերի հարաբերակցության առումով է: Մեկ ընդդիմադիր …
Օգո 03,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքում «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակիցները որոշ ժամանակով գործադուլ են հայտարարել: Նրանք դժգոհել են, որ ընդամենը 85 հազար դրամ աշխատավարձ են ստանում, սակայն օրնիբուն աշխատում են: Մեր տեղեկություններով՝ գործադուլին ներկա է եղել նաեւ «Ջերմուկ գրուպ»-ի տնօրեն Անաստաս Արսենյանը, որը ձեւացրել է, թե ինքն էլ բոլորի նման …
Օգո 03,2012 00:00 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջեւ առաջացած «գծային պատերազմը» միանգամից չի դադարի: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նստավայրում որոշում է կայացվել այնպես անել, որ երկու կողմն էլ բավարարված զգան իրենց: Ըստ այդմ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանը պետք է քիչ-քիչ իր բարեգործական երթուղայինները «գծից» հանի, իսկ Պալաչն էլ պետք …
Օգո 03,2012 00:00 Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանն առաջիկայում հրաժարական է տալու: Ըստ ամենայնի՝ նրա «ոտքի տակը փորել է» ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը), որը ցանկանում է համայնքում սեփական պատգամավոր ունենալուց հետո նաեւ սեփական թաղապետ ունենալ (բարձրագույն իշխանություններին զեկուցել է, թե Քոթանջյանը ԲՀԿ-ի օգտին է աշխատել): Նույնիսկ խոսվում էր, որ ՀՀԿ-ական Քոթանջյանը գուցե …
ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ Օգո 03,2012 00:00 Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին, ընդհատելով իր կարճատեւ արձակուրդը, կմեկնի Մոսկվա` հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին երեկ հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից` արդեն սովորություն դարձած կարգով մի քանի ժամ անց միայն երկրորդելով Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած տեղեկատվությունը: Սակայն դա թերեւս այլեւս էական չէ, ոչ էլ առավել եւս զարմանալի` հատկապես որ հիշում ենք, որ ժամանակին …
ՀՆԱՐՈՎԻ ՄԱՐԴԻԿ՝ «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ Օգո 03,2012 00:00 Facebook սոցիալական ցանցի հաշիվների գրեթե 9 տոկոսը կեղծ են կամ խախտում են ծառայության կանոնները: Ընկերության եռամսյակային հաշվետվության մեջ նշված է, որ 2012թ. հունիսի վերջի դրությամբ սոցցանցի ամենամսյա լսարանը կազմել է 955 միլիոն: Նրանցից 4,8 տոկոսը կրկնօրինակ են, այսինքն՝ ստեղծվել են օգտատերերի կողմից, որոնք արդեն գրանցված էին: Ի՞նչ է սա նշանակում. եթե ընդունենք, որ ընկերության հաշվարկները …
Երեք ավագ դպրոց` սիրիահայ դպրոցականների ուսուցման համար Օգո 02,2012 19:38 Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը` Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հանձնարարականով Երևան քաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց` Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 և Նոր Նորք համայնքում` թիվ 62 ուսումնական հաստատությունները: Մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ …
Ինքնասպանության փորձը կանխվել է Օգո 02,2012 19:35 Դավիթաշեն կամրջից այսօր` օգոստոսի 2-ին, իրեն ցած նետելու փորձ է կատարել մի տղամարդ: Ոստիկաններին հաջողվել է համոզել նրան եւ կանխել ինքնասպանությունը: Տղամարդու` ինքնասպանություն գործելու դրդապատաճառը խաղատանը պարտվել էր: news .am
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
25 Դեկտեմբեր 17:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ընկերությունը թալանել են․ ինչ է կատարվում «Զիգզագ»-ի շուրջ
25 Դեկտեմբեր 11:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռը կործանվել է. 72 մարդուց 6-ն է ողջ մնացել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը