«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ -Պարո՛ն Սարգսյան, Ձեզ համար որքանով էր զարմանալի Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շուրջ այսպիսի բացահայտումը։ -Ես, անկեղծ ասած, չէի ուզում հավատալ եւ, անկեղծ ասած, մինչեւ տեսանյութը երբ վարչապետը հրապարակեց, շատ խիստ զայրացած էի, որ էս ինչ է արվում, այս կարգի մեղադրանք դնել, ոչնչացնել։ …