Երկրաշարժ Չինաստանում. 1 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի երեկոյան Չինաստանի հարավում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Յունյան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում 1 մարդ զոհվել է, տուժել է ևս 324 մարդ: Վիրավորներից ութը գտնվում են ծանր վիճակում:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժից տուժած շրջանում տների մի մասը քանդվել կամ վնասվել է:
Տեղի իշխանուփթյունները երկրաշարժից տուժածներին ուղարկել են վրաններ, վերմակներ և տաք հագուստ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Չինաստանի նույն հատվածում տեղի ունեցած 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել էր 600 մարդ, տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս