Ռոնալդոն թույլ կողմեր չուներ. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյի հետ ունեցած իր ելույթների մասին:

«Հնարավոր է, որ Ռոնալդոն լավագույնն է, ում հետ ես երբևիցե խաղացել եմ: Նա գնդակի հետ անում էր այն, ինչ ցանկանում էր: Ռոնալդոն թույլ կողմեր չուներ:

Եթե Ռոնալդոյի օրը ստացվում էր, ապա նրան ոչ ոք այլևս չէր կարող կանգնեցնել»,- նշել է Զիդանը

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստները երկար տարիներ միասին հանդես են եկել Մադրիդի «Ռեալ»-ում:




Լրահոս