Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 15-ին, ժամը 02.01-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սպիտակ հատվածի 89-րդ կմ-ում «Սիթրոեն» մակնիշի 35 VO 554 պ/հ (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1992թ.) ավոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.34-ին, մարվել՝ ժամը 02.36-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը. զոհեր և տուժածներ չկան:




Լրահոս