«Մենակ հիշում եմ տղայիս, ով ամեն օր լացում էր, ամեն օր նեղվում». որն էր գազալցակայանի մոտ տեղի ունեցած ինքնասպանության իրական պատճառը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ես չեմ ուզում ոչինչ խոսել, ես մենակ հիշում եմ տղայիս, ով երեխաների համար ամեն օր լացում էր, ամեն օր նեղվում, արտասուք թափում, որ փող հասցներ, իմ երեխան տուն չուներ, բաժանված, ուրիշ բաներ չէր կարող անել»,- մեզ հետ զրույցում ասաց օրերս գազալցակայանի տարածքում կախված Հայանիստ գյուղի բնակիչ Յուրայի մայրը՝ տիկին Բելլան։ Հանգուցյալի մայրը պնդում էր, որ որդին խաղամոլությամբ չի զբաղվել, եւ ինքը չի հավատում, որ տղան խաղալու պատճառով է կախվել։

Տիկին Բելլան անընդհատ կրկնում էր, որ իրենք սոցիալապես անապահով ընտանիք են, եւ տղան ողջ օրը մտածում էր, թե ինչպես բաժանված կնոջ մոտ ապրող երեխաների եւ ծնողների կարիքները հոգար։ Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանն ասաց, թե իրեն հայտնի չեն Յուրայի մահվան դրդապատճառները, սակայն պարզվեց՝ իմացել է, որ իր ղեկավարած համայնքում գտնվող գազալցակայանի տարածքում նման ապարատներ
կան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս