Պուտինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ողջույնի խոսքն է հղել Երևանում ընթացող ՄԳԻՄՕ-ի 3-րդ միջազգային ֆորումի շջանավարտներին ու շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև հայ գործընկերներին, միջոցառման կազմակերպման հարցում անգնահատելի օգնության համար:

«Մգիմովցիներն հերթական անգամ ցուցադրում են իրենց բազմահազարանոց ինտերնացիոնալ ընտանիքի  համախմբվածությունը,  ուսանողական եղբայրության ոգու պահպանումը,  ռուսական համալսարանական ավանդույթների հարգումը, ինչպես նաև ժողովուրդների միջև համագործակցության ու փոխըմբռնման ամրապնդման հարցում իրենց ներդրումն ունենանալու անկեղծ ձգտումը»,- այս մասին ասվում է  Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված երկրի ղեկավարի ուղերձում:
Պուտինը նշում է, որ պատահական չէ, որ համալսարանի շրջանավարտների ներկայիս հանդիպումը տեղի է ունենում Երևանում:

«Այս տարի լրանում է Լազարյան ճեմարանի՝ գիտնական-­արևելագետների պատրաստման գործում ՄԳԻՄՕ­-ի նախորդի ստեղծման 200-­ամյակը: Այդ ինստիտուտն հիրավի դարձել Է Ռուսաստանի ու Հայաստանի գիտական, մշակութային, ինտելեկտուալ ու հոգևոր կապերի խորհրդանիշ»,- ասվում է ՌԴ նախագահի ողջույնի խոսքում:




Լրահոս