Աֆղանստանի հզոր երկրաշարժը զգացվել է նաև Հնդկաստանում և Պակիստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է միանգամից 3 երկիր՝ Աֆղանստանը, Հնդկաստանն ու Պակիստանը, փոխանցում է BBC-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գնտվել է Հինդուկուշ լեռնային համակարգում:

Զոհերի և տուժածների մասին պաշտոնական տվյալներ դեռևս չեն հաղորդվում, սակայն որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ Աֆղանստանում կա 17 զոհ, 55 վիրավոր, մեկ զոհ կա Պակիստանի հյուսիս-արևմուտքում, որտեղ ևս ստորգետնյա ցնցումներ են զգացվել:

Բացի այդ, Հնդկաստանի հյուսիսային նահանգներում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Դելիում, Քաշմիր, Հարյանա և Փենջաբ նահանգներում:

Երկրաշարժը զգացել են նաև նախկին ԽՍՀՄ մի քանի երկրներ: 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ուզբեկստանում, ինչպես նաև Ղրղզստանում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս