Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից գողություն է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից պղնձյա փաթույթներ, թափոն և 7 բանալի գողանալու մասին:

Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն կոմբինատի աշխատակից, 1993 թ. ծնված Գևորգ Գ.-ն, ով օրերս մեղայականով ներկայացել և տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս