Լևանադովսկին հետաքրքված է «Ռեալ» տեղափոխության շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի ճանաչված լրագրող Գիլեմ Բալագեն հայտնել, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դեմ չէ կարիերան «Ռեալում» շարունակելուն:

«Լեհ ֆուտբոլիստի մոտ շրջապատը մեծ ապագա է տեսնում Լևանդովսկի – Բեյլ հարձակման զույգի համար, և կարծում է, որ այժմ «Ռեալ» տեղափոխվելու ամենահամապատասխան ժամանակն է:

Նախկինում նա երբեք չէր ենթադրում, որ Մադրիդում խաղալու շանս կունենա, քանի դեռ Ռոնալդուն իր մարզավիճակի գագաթնակետում էր, բայց այժմ պորտուգալացու և «Ռեալի» մեկ այլ հարձակվող Կարիմ Բենզեմայի կարիերան «արքայական ակումբում» մոտենում է ավարտին»,- ասել է Բալագեն:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և Լևանդովսկու գործակալը բանակցություններ են վարել:




Լրահոս