Արարատ Գոմցյանը հետ է կանչվել հյուպատոսի պաշտոնից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ 2003 թվականից Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում, այդ թվում՝ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանին հետ են կանչել հյուպատոսի պաշտոնից։ Գոմցյանը, հիշեցնենք, Շիրակի առաջին մարզպետն էր՝ 1996-99 թթ., ապա եղել է պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր է։ Նա 68 տարեկան է։ Թե ով է նրան փոխարինելու, առայժմ հայտնի չէ, սակայն, մեզ հասած լուրերով, ագրեմանն արդեն ուղարկվել է ՌԴ իշխանություններին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս