FOX հեռուստաալիքը տվյալներ է ներկայացնում ԱՄՆ նախագահական ընտրություններից. ով է առաջատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի ԱՄՆ-ում կայացած քվեարկության միջանկյալ արդյունքներով ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենն արդեն ստացել է ընտրողների 227 ձայնը, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 204։ Երկու թեկնածուն էլ արդեն ունեն հաղթելու համար անհրաժեշտ 270 ձայնի կեսից ավելին։ Այսպիսի տվյալներ ներկայացրել է Fox News հեռուստաալիքը։

Թրամփը հաղթել է Ֆլորիդայում, որտեղ հաղթանակը թեկնածուին տվել է 29 ձայն՝ ավելի շատ, քան ցանկացած այլ տատանվող նահանգում։ Նա առավելություն ունի նաեւ Օհայոյում (18)։

Բայդենն առաջ է անցել տատանվող Արիզոնա նահանգում (11 ձայն)։ Թրամփն արդեն կանխատեսելի հաղթանակ է տարել, մասնավորապես, Տեխաս, Կանզաս, Հյուսիսային եւ Հարավային Դակոտա, Արեւմտյան Վիրջինիա, Կենտուկի, Ինդիանա, Հարավային Կարոլինա, Ալաբամա, Միսիսիպի եւ Թենեսի նահանգներում։ Բայդենը նույնպես կանխատեսելիորեն  հաղթել է մի շարք նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Օրեգոնում, Վերմոնթում, Իլինոյսում:




Լրահոս