Միացյալ նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը Time ամսագրի կողմից ճանաչվել են «2020-ի տարվա մարդ»:
Բացի Բայդենից՝ ավելի վաղ հրապարակված կարճ ցուցակում ընդգրկված էին գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին: Անցյալ տարի «Տարվա մարդ» ճանաչվեց շվեդուհի 16-ամյա էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը: