Apple -ի հիմնադրի մահվան լուրին արձագանքել է ողջ աշխարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սթիվ Ջոբսի մահվան լուրին արձագանքել է ողջ աշխարհը: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Ջոբսին անվանել է իր ուսուցիչ եւ ընկեր` ասելով, որ նրա կարիքը շատ կզգա:”Սթիվ, կատարելության հասնելու քո ձգտումը զգում է յուրաքանչյուր մարդ, ով առնչվել է Apple ընկերության որևէ արտադրանքի: Մենք բոլորս Google-ում եւ արտադրության մեջ, ընդհանրապես, շատ ենք կարոտելու քեզե,- հայտարարել է Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը:Ջոբսին մահին արձագանքել են նաեւ Twitter-ի օգտատերերը` բազմաթիվ գրառումներ թողնելով իրենց էջերում: Գրառումներից մեկում ասվում է, որ “Ջոբսը տեղափոխվեց iԴրախտ”: Ավելի ուշ գրառումներում հայտնվեցին iDead , iHeaven iClouds եւ iSad:Քիչ առաջ Ջոբսի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որում Apple-ի հիմնադրին անվանել է “Մեծն նորարար եւ երազող”: Նշենք ,որ Ջոբսը մահացել է այս գիշեր: Նա տառապում էր քաղցկեղով եւ բոլորովին վերջերս լքել էր Apple ընկերությունը:




Լրահոս