Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան:

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Սեյրանյանն ազատվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ 2020թ-ի հունիսի 9-ին Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ այլևս չի կատարում  Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ էին  հայտնի դարձել Վլադիմիր Կարապետյանի՝ աշխատանքից ազատման պատճառների մասին: Չնայած, այն հանգամանքին, որ Վ. Կարապետյանն իր «հեռանալը» ներկայացրել էր այնպես կարծես, թե ամեն ինչ շատ նորմալ է, բայց պարզվում է կառավարությունում շատ լուրջ խմորումներ էին ու կարելի է ասել Կարապետյանի «թեթեւ ձեռքով» գործադիր մարմնում իսկական խառնաշփոթ էր սկսվել:

Առաջին հայացքից թվացող գործադիր մարմնի ղեկավարի եւ իր նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փոխհարաբերությունների հարթ լինելը, այնքան էլ իրական չէինն, քանի որ պարզվել էր ներկուլիսային լուրջ խնդիրներ էին եղել:

Եվ հետաքրքրական է, որ այս ամենից հետո այժմ իշխանությունը Կարապետյանին նոր պաշտոնի է նշանակում:




Լրահոս