ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում խնդիր կա: Վարչության պետի տեղակալից մինչեւ շարքային աշխատակից լավ մարդ աշխատող եւ տնտեսագետ են փնտրում:
Դատախազությունը այսօր հայտարարել էր տնտեսագետի ժամանակավոր թափուր հաստիքի համալրման գործընթացի մեկնարկի մասին։
Չի բացառվում, որ վարչությունն ապօրինի գույքի ծագման մասով ուշագրավ բացահայտումներ է արել, բայց «լավ մարդ», տնտեսագետ չունենալու պատճառով փակուղու առաջ են կանգնել: Ի դեպ հայտարարությունը անգամ իր ֆեյսբուք սոցիալական էջով կիսվել էր վարչության պետի տեղակալ Սրբուհի Գալյանը:
Ք.Մ