Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել հանել մուտքի սահմանափակումները երրորդ երկրներից ժամանողների համար, համաձայն ԵՄ խորհրդի վերջին առաջարկության, որով հուլիսի 1-ին ընդլայնվել է համաճարակաբանորեն անվտանգ երրորդ երկրների ցուցակը:
Հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն, հունիսի 4-ից, թվարկված երկրներից ճանապարհորդները իրավունք կունենան մուտք գործել Գերմանիայի տարածք զբոսաշրջության նպատակով: Այդ երկրներն են՝
Հայաստան
Ադրբեջան
Բոսնիա եւ Հերցեգովինա
Բրունեյ
Հորդանան
Կանադա
Կատար
Կոսովո
Մոլդովա
Մոնտենեգրո:
Միացյալ Թագավորությունը հերթական անգամ դուրս է մնացել ցուցակից `հիմնականում իր տարածքում Կորոնավիրուսի Դելտա տարբերակի տարածման պատճառով: