Մոսկվայի բորսան դադարեցրել է արժույթի և թանկարժեք մետաղների առևտուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի ժամանակով ժամը 10.50-ից Մոսկվայի բորսան ժամանակավորապես դադարեցրել է առևտուրը արտարժույթի և թանկարժեք մետաղների շուկայում, պատճառները ճշտվում են, հայտնում է առևտրային հարթակը։

«Մոսկվայի ժամանակով ժամը 10:50-ին արտարժույթի շուկայում և թանկարժեք մետաղների շուկայում առևտուրը կդադարեցվի: Պատճառները ճշտվում են: Առևտրի վերսկսման ժամը կհայտարարվի ավելի ուշ: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,-ասել է բորսան:

Առևտրի դադարեցման պահին դոլարը գտնվում էր 60,9 ռուբլու, եվրոն՝ 60,36 ռուբլու, յուանինը՝ 8,78 ռուբլու մակարդակում։




Լրահոս