ՔՊ-ն միայնակ կքննարկի ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել է, որ այսօր՝ ժամը 12:00-ին, ԱԺ խորհուրդը քննարկելու է «Հայաստան» խմբակցության՝ անհարգելի բացակաների թույլատրելի քանակը գերազանցած 22 պատգամավորների մասով ՍԴ դիմելու հարցը:

Ըստ ԱԺ կայքում հրապարակած տվյալների՝ բացակաների թիվը գերազանցած պատգամավորներն են՝

Իշխան Սաղաթելյանը
Աննա Գրիգորյանը
Արմեն Ռուստամյանը
Սեյրան Օհանյանը
Էլինար Վարդանյանը
Արծվիկ Մինասյանը
Արգիշտի Գեվորգյանը
Քրիստինե Վարդանյանը
Գեղամ Մանուկյանը
Աղվան Վարդանյանը
Ագնեսա Խամոյանը
Անդրանիկ Թեվանյանը
Աշոտ Սիմոնյանը
Արմեն Չարչյանը
Ասպրամ Կրպեյանը
Արմենուհի Կյուրեղյանը
Թադեվոս Ավետիսյանը
Արթուր Սարգսյանը
Արթուր Խաչատրյանը
Արեգնազ Մանուկյանը
Գեղամ Նազարյանը
Զեմֆիրա Միրզոեվան

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմությունը բոյկոտելու է խորհրդի նիստը, չի մասնակցելու դրան: Ստացվում է՝ անհարգելի բացակաների թույլատրելի քանակը գերազանցած պատգամավորների մասով ՍԴ դիմելու հարցը ՔՊ-ն միայնակ կքննարկի:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ընդդիմադիր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիրները չէին եկել խորհրդի նիստին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ որոշել են «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար չդիմել Սահմանադրական դատարան։ Նրա խոսքով` ՍԴ չդիմելու իրենց այս որոշումը չի նշանակում, որ հետագայում այլ որոշումներ չեն կարող ընդունվել։

Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս