ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն նաև Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է հանդիպեն նաև Մոսկվայում: Այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն ժամկետների մասին տեղեկություններ առկա չեն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը կկայանա Մոսկվայում:

Այս օրերին ԱՄՆ-ում են բանակցություններ արտաքին գործերի նախարարների մակարդակով: ԱՄՆ-ի ներգրավվածության հանգամանքը քննադատվել էր ՌԴ կողմից և Զախարովայի կողմից շեշտվել էր այն հանգամանքը, որ իրենք ևս պատրաստ են ընդունել երկու կողմերին:

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների երեկ մեկնարկած բանակցությունները մի քանի օր կտևեն, նրանք մի քանի տարբեր հանդիպումներ կունենան շաբաթվա ընթացքում։ Նպատակն, ինչպես նշում են ամերիկացի դիվանագետները, խաղաղության երկարատև հեռանկարն է։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս