![](https://armlur.am/wp-content/uploads/2023/12/120123492260d3c0a24d94a93fb6b93d822a4d.jpg)
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։
Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։
Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։