Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները պատասխան հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ահաբեկչական օբյեկտներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունը նշել է, որ «Հեզբոլլահն» այսօր փորձել է օդանավ արձակել Մարուն ալ-Ռասի քաղաքացիական տարածքից՝ Իսրայելի հետ սահմանին հարող տարածքում: Սա ևս մեկ օրինակ է, երբ «Հեզբոլլահը» օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքն իր ահաբեկչական գործունեության համար՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը», – ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 




Լրահոս