ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ բարեկամը վիրավոր ազատամարտիկ է, նա հաշվառված է պաշտպանության նախարարությունում: Հիմա նա սրտի հետ կապված խնդիր ունի եւ պետք է վիրահատության ենթարկվի: Ուզում եմ իմանալ` ո՞ւմ պիտի դիմի, ի՞նչ փաստաթուղթ ներկայացնի, որ օգտվի պետպատվերից կամ գոնե 50 տոկոսի չափով պակաս վճարի:

Վարդուհի Պապյան, 30 տարեկան, դիմահարդար

ՊԱՏԱՍԽԱՆ. Նա ոչ թե 50 տոկոս զեղչից կարող է օգտվել, այլ պետպատվերից: Վիրավոր ազատամարտիկը պետք է դիմի պաշտպանության նախարարություն, ներկայացնի իր խնդիրը, որից հետո կստանա համապատասխան տեղեկանք: Այնուհետեւ այդ տեղեկանքով նա պետք է ներկայանա պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն, որպեսզի համապատասխան փաստաթղթեր ստանա պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու նպատակով: Պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար քաղաքացին  թող դիմի պաշտպանության նախարարություն:

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական
պաշտպանության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործող օրենքին անտեղյակ մարդիկ, ցավոք, շատ են: Տվյալ դեպքում խոսքը հատկապես մարզերում բնակվող ազատամարտիկներին է վերաբերում: Թեեւ «Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել նշված սոցիալական խմբի իրավունքներին, սակայն խմբագրությանն ուղղված հարցերի պարբերականությունը պահպանվում  է: Հուսանք, որ ազատամարտիկների իրավունքները ներկայացնող հերթական անդրադարձը կիրազեկի վերջիններիս: 




Լրահոս