ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այ մարդ թող իրենց Հունաստանները ցույց տան`տժժացող, քեֆ անող». Բագրատ Սրբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատ Սրբազանտ, անդրադառնալով նրան, որ որոշ շրջանակներ տարածքում են իր լուսանկարը եւ այն գովազդի տակ են դնում, որտեղ ինչ-որ խնջույքի է՝ աղջիկների շրջապատում եւ դրանով իրեն թիրախավորում են, ասաց. «նշանակում է շատ վերջացած վիճակում են, որ գովազդի տակ են տարածում»:

Դիմելով լուսանկարը տարածողներին՝ Սրբազանն ասաց. «Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում»։

Նա ասաց, որ այդպիսի հարյուր նկար կարող է ցույց տալ. «Նաև՝ տեսանյութեր ցույց տամ։ Ա՛յ մարդ, թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են, թող հարսանիքները ցույց տան, երբ կացարանում երեխեք են վառվում, գնում քավոր են դառնում, դրա մասին թող խոսեն»,- նշեց Բագրատ Սարբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս