Մարտի 30-ին Գյումրիի ավագանու ընտրությունների օրը, տհաճ միջադեպի մեջ էր հայտնվել ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը ալկոհոլի ազդեցության տակ հայհոյել էր լրագրողին:
Միջադեպից երկու օր հետո Գաբրիելյանը հայտարարեց, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը, քանի որ այն ինչ տեղի է ունեցել, պատգամավորին հարիր պահվածք չէր:
«ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ», – Ֆեյսբուքում գրել էր Գաբրիելյանը։
Armlur.am-ը նկատեց, որ միջադեպից մեկ շաբաթ անց ՔՊ-ական արդեն նախկին պատգամավորը ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում մի գրառում է արել:
«Այսօր ես չեմ հյուրախաղեր տալիս, այսօր ունկընդրում եմ😂»,-նշել է Գաբրիելյանը:
Լուսանկարը Վիլեն Գաբրիելյանը հրապարակել է Վալերի Մելաձեի Երևանում կայացած համերգին մասնակցելիս։
Սոնա Գրիգորյան





























