Armenian text to speach

Ստամբուլում տեղի կունենա Իրանի և E3-ի միջև միջուկային բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը, ըստ որոշ տեղեկությունների, մայիսի 16-ին Ստամբուլում (Թուրքիա) միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, որոնք միասին հայտնի են որպես E3:

Խորհրդակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։

Իրանը և եվրոպական եռյակը բանակցությունների փուլ են անցկացնում երկրի միջուկային ծրագրի շուրջ լարվածության սրման ֆոնին։

Թեհրանը խոստացել է վերաբացել Արևմուտքի հետ հաղորդակցության ուղիները և մեղմացնել պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ Իրանը և համաշխարհային տերությունները 2015 թվականին ստորագրեցին միջուկային համաձայնագիր, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին դուրս եկավ համաձայնագրից։

Թրամփը հայտարարել է, որ Իրանին չպետք է թույլատրվի միջուկային զենք ունենալ և զգուշացրել է ռազմական գործողությունների մասին, եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն։

Մինչդեռ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն տնտեսական և էներգետիկ նպատակներ ունի։

Անի Վարդանյան




Լրահոս