Armenian text to speach

Իսրայելի հարվածները Իրանի դեմ կշարունակվեն 14 օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ Իսրայելի հարվածները Իրանի դեմ դեռ հեռու են ավարտից, քանի որ պլանավորված է 14-օրյա ռազմական գործողություն։

Պարբերականի փոխանցմամբ, նման տևողությամբ հարձակումը համահունչ է վերլուծաբանների այն կարծիքին, որ միօրյա գործողությունը բավարար չէ Իրանի միջուկային ծրագրին էական վնաս հասցնելու համար։
Հունիսի 13-ի գիշերը սկսված հարձակման ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերը վնասել են Շիրազի հրթիռաշինական գործարանը, ոչնչացրել Թեբրիզի օդանավակայանը և հարվածել Նաթանզում գտնվող Իրանի խոշորագույն միջուկային համալիրին։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, Ֆորդոյի, Իսֆահանի և Բուշերի միջուկային օբյեկտները չեն վնասվել, իսկ ճառագայթման մակարդակը մնում է նորմայի սահմաններում։

Հարձակումը տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունների նոր փուլի նախօրեին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին տրվում է երկրորդ հնարավորություն՝ գործարք կնքելու համար։ Նա նաև զգուշացրել է, որ այս առաջարկը կարող է օգնել Իրանին խուսափել հետագա, ավելի ծանր հետևանքներից։

Անի Վարդանյան




Լրահոս