ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:
Մանրամասներ՝ տեսանյութում․





























