Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը սահմանել է հերթական ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը գրանցել է հերթական ռեկորդը՝ յուրաքանչյուր ձեռքում մեկական 16 կգ կշռաքարը ուսագոտուց միաժամանակ հրելով վեր՝ 110 անգամ, 5 րոպե 15 վայրկյանում։

Ռեկորդի իրականացմանը ներկա էին «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը, ինչպես նաև «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը։

Վարդան Թովմասյանը Թաթուլ Միրզոյանին է հանձնել մարզչի հավաստագիր և հայտարարել, որ վերջինս այլևս կարող է զբաղվել մարզչական գործունեությամբ, և ողջունելի է, որ նման պայմաններում մարզվելով՝ նա հասել է այսպիսի արդյունքների։

Ի դեպ, հարկ է նշել, որ պատմության մեջ կալանավայրերում մարզչական գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ստանալը առաջին և բացառիկ իրադարձությունն է ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային մակարդակով։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս