Հարգելի վարորդներ, կոչ ենք անում երթևեկելիս լինել առավել զգոն։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին՝ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Հրազդան, Արտաշատ-Արարատ-Երասխ, խիտ մառախուղ է։ Մառախուղի և կլիմայական այլ պատճառներով լուսադեմին ճանապարհները պատվում են մերկասառույցով։
Հորդորում ենք մեքենաները վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն։























