Armenian text to speach

Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի` Արևելյան գործընկերություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 29-ին «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի՝ Արևելյան գործընկերություն» (Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք) ծրագրի կողմից անցկացվել է մեդիա նախաճաշ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Մեդիա նախաճաշի օրակարգում էին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության նպատակները, Արևելյան գործընկերության երկրներում և, հատկապես, Հայաստանում ծրագրի գործունեությանը և գրանցված առաջընթացին, հաղորդակցության ռազմավարությանը և ապագա գործողություններին ուղղված հարցեր։

Մասնավորապես, ծրագիրը 2026-2027թթ. ընթացքում իր գործողություններում կարևորելու է հետևյալ՝ արդեն գոյություն ունեցող ուղղությունները․

  • Դաշնագրին անդամակցող ՏԻՄ-երի տեխնիկական և խորհրդատվական աջակցության տրամադրում՝ Դաշնագրի շրջանակներում իրենց հանձնառությունները արդյունավետ կատարելու նպատակով,
  • աջակցություն համայնքներին իրենց տեղական կլիմայական և էներգետիկ ռազմավարությունների մշակման և իրականացման գործում,
  • կարողությունների զարգացում և ուսուցում հազորդակցման, կլիմայական, էներգետիկ և ֆինանսական և այլ ոլորտներում ոլորտներում,
  • աջակցություն ծրագրային առաջարկների մշակման և ֆոնդահայթայթման ոլորտում
  • ԵՄ Կայուն էներգիայի շաբաթների շրջանակներում համայնքներում կայուն էներգիայի օրերի և իրազեկման այլ միջոցառումների կազմակերպում,
  • համակարգում և կառավարում,

այնպես էլ, հետևյալ նոր նախաձեռնությունները,

  • ՀԿ-ների հետ համագործակցության սերտացում՝ կարողությունների զարգացման, ինչպես նաև իրազեկման բարձրացման միջոցով, ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2026-ի կազմակերպման աշխատանքներում ներգրավում,
  • տեխնիկական աջակցության ազգային փորձագիտական թիմերի հզորացում՝ տեղական ռազմավարությունների մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում համայնքների առավել թիրախային և արդյունավետ օգնության ապահովման համար,
  • Համայնքապետարաններում էներգետիկ և կլիմայական կառավարման համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • Տեխնիկական խորհրդատվական կենտրոնների ստեղծում՝ համայնքներին ծրագրային առաջարկների պորտֆելների մշակման գործում (էներգետիկ աուդիտներ, գնումների աջակցություն և այլն) աջակցության նպատակով:

Մեդիա նախաճաշի ընթացքում  հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը ներկայացրել է համառոտ ակնարկ Արևելյան գործընկերության տարածաշրջանում ծրագրի գործունեության արդյունքները 15 տարվա ընթացքում։

Հաղորդակցության համակարգող Մարիա Չուբատան ծրագրի երկամյա հաղորդակցության ռազմավարությունը ներկայացնելով՝ կարևորել է լրատվամիջոցների հետ համագործակցությունը, ինչպես հաղորդակցության և հանրության հետ կապերի ոլորտում ՏԻՄ-երի համապատասխան մասնագետների կարողությունների զարգացումը։

Ծրագրի փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը ներկայացրել է ծրագրի 3-րդ փուլի հիմնական նվաճումները, հետագա գործողություններն ու առաջնահերթությունները։

Հաղորդակցության տեղական փորձագետ Տաթևիկ Հարությունյանն ամփոփել է ծրագրի չորս տարիների հաղորդակցության և տեսանելիության նվաճումները՝ մասնավորապես ԵՄ Կայուն էներգիայի շաբաթներին գրանցված ցուցանիշները։

«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի՝ Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը միավորում է մոտ 12000 համայնք, որոնք իրականացնում են տեղական մակարդակում կլիմայական արդյունավետ քաղաքականության և ռազմավարությունների մշակումը և իրականացումը: Դաշնագրին անդամակցող կողմերը (հիմանական քաղաքներ, գյուղեր և համայնքներ) կամավոր կերպով պարտավորվում են մշակել և իրականացնել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ)՝ ռազմավարական և գործառնական գործիք, որը մանրամասն նկարագրում է, թե ինչպես է համայնքը մտադիր իրականացնել իր հետևյալ երեք հիմնական հանձնառությունները՝ ջերմոցային գազերի կրճատում, հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը և էներգետիկ աղքատության նվազեցում:

Ներկայումս Հայաստանում Դաշնագրին անդամակցում է 30 համայնք, որոնցին 7-ը՝ գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ, արդեն իսկ մշակել են իրենց էներգետիկ և կլիմայական ռազմավարությունները, 11-ը մեկնարկել է մշակման գործընթացը, իսկ 4-ը կմեկնարկեն մշակման գործընթացը 2026 թվականին:

Այսպիսով, ակնկալվում է, որ 2027 թվականին ռազմավարություններ կունենան Դաշնագրին անդամակցող համայնքների մոտ 75%-ը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:

Հայաստանում նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգման ներքո և 3 աջակից կազմակերպությունների օգնությամբ.

  • Հայաստանի համայնքների միություն
  • Էներգախնայողության աջակցման հիմնադրամ
  • Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Մեդիա նախաճաշին մասնակցել են ՀՀ ԶԼՄ-ների տասնյակ մասնակիցներ։

Տեղեկանք «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության մասին

«Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը եվրոպական հիմնական կամավոր շարժումն է, որը տեղական իշխանություններին ներգրավում է կայուն էներգետիկ և կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման գործընթաց: 2008 թվականին իր մեկնարկից ի վեր նախաձեռնությունն աստիճանաբար վերածվել է համաշխարհային համայնքային շարժման՝ տարածվելով նախ դեպի Եվրոպայի արևելյան, ապա հարավային հարևան երկրներ:

Դաշնագիրը անդամակցող ՏԻՄ-երը կամավոր հանձնառություն են ստանձնում մշակել և իրականացնել տեղական մակարդակով գործողություններ, որոնք կնպաստեն կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը և համայնքների կայուն զարգացմանը: Մասնավորապես, համայնքները պարտավորվում են մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները իրենց տարածքում առնվազն 30%-ով, (հիմնականում էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման միջոցով), ինչպես նաև բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ հարմարվելով կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցություններին։

Այս հանձնառությունները վերածվում է կոնկրետ միջոցառումների և ծրագրերի՝ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի իրականացման միջոցով, որը ներառում է ռազմավարություններ և հիմնական գործողությունները, որոնք տեղական իշխանությունները մտադիր են ձեռնարկել:




Լրահոս