Armenian text to speach

Ալեն Սիմոնյանի թիմակիցներին էլ են ՔՊ-ում «մերժել». ինչքան ձայներ «հավաքեցին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեռևս դեկտեմբերի 29-ին Armlur.am-ը գրել էր, որ ՔՊ թիմում դժգոհության մեծ ալիք է առաջացել Ալեն Սիմոնյանի դեմ:

Բանն այն է, որ ՔՊ վարչության նիստերի ժամանակ, երբ քննարկվել է տարբեր ՔՊ-ականների՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդգրկվելու հարցը, Ալեն Սիմոնյանը գրեթե բոլորի նկատմամբ որդեգրել է շատ ագրեսիվ, հարձակողական դիրք։

Իսկ դրա դիմաց ՔՊ նախընտրական ցուցակում կարողացել է «անցկացնել» իր մտերիմներին:

Նշել էինք, որ ՔՊ-ականները վրդովված են, այն հանգամանքից, որ Ալեն Սիմոնյանը «դավեր նյութելով» ուրիշիների դեմ, ՔՊ ցուցակում կարողացել է անցկացնել իր «սրտի» ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին (Ձուկ մականունով) և իր խորհրդական Աշխեն Հայրապետյանին ցուցակ «տարել»:

Բայց, արի ու տես, որ այսքան պայքարից հետո Սիմոնյանի թիմակիցներին ոչ միայն չի հաջողվել լինել ՔՊ 50-յակում, այլ նաև շատ չնչին ձայներ են «հավաքել»:

Ալեն Սիմոնյանի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ով «Ուր, որ գնաս, հետդ կգամ» երգի ներքո ամենաակտիվ պարողն էր Նիկոլ Փաշինյանի հետ, ընդհամենը 89 քվե է ստացել` 160-րդ տեղում է:

Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը (Ձուկ) հավաքել է 142 ձայն, 107-րդ տեղն է զբաղեցնում ցուցակում:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին է շատ քիչ ձայներ հավաքել, չնայած նրան, որ ՔՊ կուսակցության հիմնադիրն է ու Սիմոնյանին ընտրողները իր կուսակիցներն էին:

Կարճ ասած, Ալեն Սիմոնյանի նկատմամբ կուսակցությունում վստահություն չկա, ավելին ԱԺ նախագահի պաշտոնը ևս պատրաստվում այլ ՔՊ-ականի «տալ»: Այս պահին ամենահավանական թեկնածուն Լիլիթ Մակունցն է:

Սոնա Գրիգորյան




Լրահոս