Դատական համակարգին շարունակում է մտահոգել ՀՀ դատական օրենսգրքում և սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ակնհայտորեն սահմանափակվում են դատավորների անկախության երաշխիքները։ Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար ընդամենը 4 կողմ ձայն՝ 11 անդամից։
Տեղեկացնենք, որ այս պահին հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որոնցից 6-ը՝ դատավոր, 2-ը՝ ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոր նախագծով անդամների թիվը ավելացվում է՝ կազմված լինելու է 11 անդամից, որոնցից 5-ը՝ ոչ դատավոր անդամ, 6-ը՝ դատավոր։ Մասնագետները համոզված են, որ նշվածը խոցելի է դարձնելու դատավորներին, քանի որ հասարակական սեկտորի ներկայացուցիչներով հանձնաժողովը փորձելու է ճնշել և հարուցել կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ, որովհետև ոչ դատավոր անդամներից 5-ից 4-ի կողմ քվեարկության պարագայում ցանկացած դատավորի նկատմամբ կհարուցվի կարգապահական վարույթ։
ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ Հարություն Հարությունյանի հետ:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․