«Մեռնելուց» հետո Հիտլերը 20 տարի առողջ ու երջանիկ ապրել է սիրուհու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ապրիլի 30-ին, լրանում է Ադոլֆ Հիտլերի և նրա սիրուհու` Եվա Բրաունի ինքնասպանության 69-րդ տարելիցը:

19-14-1-1

Ըստ պաշտոնական վարկածի` ֆյուրերը և Եվա Բրաունը ինքնասպան են եղել 1945թ. ապրիլի 30-ին` ժամը 15:30-ին, Բեռլինում` Կայսերական գրասենյակի բակում կառուցված ստորգետնյա կացարանում: Սա հաստատել են Հիտլերի մերձավոր շրջապատի մարդիկ, ինչպես նաև` դիակների ինքնությունը պարզող մասնագետները:

Սակայն կա ինքնասպանությունը հերքող վարկած ևս. իբր Եվայի հետ գրավված Բեռլինից փախել է Հարավային Ամերիկա և մահացել այնտեղ 1964թ.` 75 տարեկան հասակում: Ի դեպ, այս վարկածի օգտին են խոսում բավականին վկայություններ ու փաստեր:

19-14-1-3

Ամերիկացի պատմաբան և գրող Ուիլյամ Շիրերը 1960թ. մի հսկայածավալ աշխատություն է տպագրել` «Երրորդ ռայխի թռիչքն ու անկումը» վերնագրով, որում պնդում է, որ Հիտլերի ու Եվայի դիակները երբեք էլ չեն գտնվել, քանի որ դրանք ոչնչացել են ռուսների արձակած ականների պայթյուններից:

Այս երկուսի ճակատագրի երկարամյա հետազոտությամբ է զբաղվել նաև արգենտինացի պատմաբան և գրող-վավերագիր Աբել Բաստը, ով2006թ. գիրք է հրատարակել «Հիտլերն Արգենտինայում» վերնագրով:

Բազմաթիվ փաստաթղթերի ու վկաների պատմածների հիման վրա` հեղինակը պնդում է, որ Ադոլֆ Հիտլերի ու Եվա Բրաունի ինքնասպանությունը և դիակների հետագա այրումը կեղծված է եղել: Իրականում, նրանց հաջողվել է փախչել:

Ամենայն հավանականությամբ, Հիտլերն իր ողջ շքախմբով ապրիլի 30-ին մեկնել է Իսպանիա, իսկ այնտեղից էլ հասել Արգենտինա երեք սուզանավով, որոնք այնուհետև ջրասույզ են արվել:

ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի արխիվում պահված է Արգենտինայում ամերիկյան գործակալի զեկույցը, որը գերմանացի հարուստ հողատերերի` Էյխհորն ամուսինների պարտիզպանն էր: Նա հաղորդել է, որ տանտերերը հունիսից կալվածքը նախապատրաստում են Հիտլերի ժամանմանը: Գաղտանզերծվել է նաև վկայությունն այն մասին, որ արգենտինացի երեք նախարարներ դիմավորել են այն սուզանավը, որով ժամանել է Հիտլերը:

Պահպանվել է նաև նացիստական գեներալ Զեյդլիցի` 1956թ. գրած նամակը, որում նա տեղեկացնում է, որ պատրաստվում է ներկա գտնվել Արգենտինայում Հիտլերի և խորվաթ ազգայնականների ղեկավար Անտե Պաբելիչի հանդիպմանը:

Իսկ ի՞նչ բացատրություն տալ Հիտլերի դիակը հողին հանձնող մարդկանց վկայություններին:

Պարզվում է, որ չկա մեկը, որ անձամբ տեսած լինի, թե ինչպես է Հիտլերը կծել թույնով սրվակը և կրակել իր գլխին: Շատ հնարավոր է, որ այս պատմությունը հորինել է ֆյուրերի շրջապատը` հետքերը թաքցնելու համար:

Կարելի է ասել, որ «ականատեսները» երբեք մեռած Հիտլերին չեն տեսել: Նրանց ուղղակի նախապես հրաման է տրվել պնդելու, որ ֆյուրերը մեռած է, սակայն դերերի սերտումն այնքան էլ լավ չի կատարվել:

Հիտլերի մահը կասկածի տակ են առել նաև Ստալինը և Ժուկովը:

Հայտնի է նաև Ստալինի երեք խոսակցությունների սղագրությունների մասին (դրանցից մեկը` ԱՄՆ պետքարտուղար Բըրնսի հետ), որոնցում ԽՍՀՄ ղեկավարն ասում է, որ ֆյուրերին հաջողվել է թաքնվել:

Ասում են, որ Հիտլերն իր մահվան պաշտոնական ամսաթվից հետո դեռ 20 տարի էլ Եվայի հետ ապրել է Արգենտինայում` միանգամայն առողջ ու երջանիկ:

Սակայն 1945թ. մարտ-ապրիլ ամիսներին Հիտլերի մասին ասում էին, թե նա շատ հիվանդ է, կիսակույր, ֆիզիկապես տանջահար: Սա էլ է իրականություն: Չէ՞ որ Հիտլերը մի քանի կրկնակ ուներ, ուստի վերջին ամիսներին մարդկանց առաջ կրկնակներն էին ելույթ ունենում, և շատ հավանական է, որ հենց կրկնակն էլ մինչև վերջ մնացել է բունկերում և ընդունել ցիանական կալիումը:




Լրահոս