Armenian text to speach

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի եղբոր նկատմամբ կաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Էդիկ Մինասյանը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք։

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով՝ քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էդիկ Մինասյանը ՀՅԴ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է։

Սոնա Գրիգորյան




Լրահոս