Armenian text to speach

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 24-ին` տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։04-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.35⁰ և արևելյան երկայնության 44.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 




Լրահոս