Armenian text to speach

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին նվիրված ֆորումին․ ինչ է քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։

Ֆորումի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի իրացման, հաղորդակցության մատչելիության ապահովման, իրավունքների պաշտպանության և համայնքային կյանքում լիարժեք ու ակտիվ մասնակցության խթանման համատեքստում։
Անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների դերին՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար առկա խոչընդոտների հաղթահարման, տեղեկատվության և ծառայությունների հասանելիության ընդլայնման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը, մատչելի և ներառական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև նրանց ինքնուրույնության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցության ապահովումը։




Լրահոս